Հայաստանի ավելի քան հարյուր աշակերտներ հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆեռնի հետ: Դեսպանի հետ հանդիպումը տեղի է ունեցել «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության ամենամյա 22-րդ ամառային ճամբարում, ուր հանգստանում են Երևանի և երկրի տարբեր մարզերի աշակերտներ:
Ճանապարհային ոստիկանության տեղեկացմամբ՝ Երևանում նոր տեսախցիկներ կտեղադրվեն: Հուլիսի 28-ից կգործարկվեն Երևանի մի շարք խաչմերուկներում տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները:
ՈՒկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հրաժարական է տվել իշխող կոալիցիայի փլուզումից հետո: Նա նշել է, որ կատարվածն ունենալու է բացասական հետևանքներ և մեղադրել է պատգամավորներին:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն պայմանավորվել են նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի հանդեպ՝ հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ: Նրան ներկայացվել են խորհրդի հանձնաժողովներում քննարկված՝ հասարակությանը մտահոգող հարցեր և դրանց վերաբերյալ խորհրդի մոտեցումները, վերլուծությունների արդյունքներն ու առաջարկությունները:
Ակնկալվում է, որ այսօր Եվրոպական միությունը կընդլայնի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները՝ սահմանափակումների ցուցակներում ընդգրկելով ևս 15 ռուսների և ուկրաինացիների, 18 կազմակերպություններ, որոնք իրենց դերն են ունեցել ուկրաինական ճգնաժամում։
Դեռ «Մալայզիական ավիաուղիներ»-ի օդանավի աղետից առաջ Եվրամիության երկրները քննարկել են Ռուսաստանի նավթի և գազի ներկրումների արգելքի հնարավորությունը՝ հայտնի է դարձել Եվրոպական հանձնաժողովի ներքին փաստաթղթերից մեկի արտահոսքի արդյունքում:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...